ՆՆարե Ոսկանյան

Ծովինար Վարդանյանը ներկայացրեց իր ղեկավարած քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքները

Ծովինար Վարդանյանը ներկայացրեց իր ղեկավարած քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքները

Ազգային ժողովում քննարկվում է Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը: 

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը նշեց, որ իրենց առջև խնդիր էր դրված լիազորությունների սահմաններում վեր հանել ոլորտում առկա համակարգային խնդիրները, հանդես գալ առաջարկություններով, հարկ եղած դեպքում՝ նաև օրենսդրական նախաձեռնություններով:

Վարդանյանը, ամփոփելով ցուցանիշների դիտարկումը, ասաց, թե ռազմավարության նպատակային ցուցանիշների աղյուսակն ավելի նման է ծախսերի վերաբաշխման աղյուսակի, քան ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավմանն ուղղված ծրագրի: Պատգամավորն ընդգծեց, որ քննիչ հանձնաժողովը բավական ծավալուն աշխատանք է կատարել և ունի բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում նաև՝ օրենսդրական:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում