ՄՄարի Կոստանյան

Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային օրենքը. Մենենդեսը՝ ռազմագերիներին չվերադարձնելու մասին

Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային օրենքը. Մենենդեսը՝ ռազմագերիներին չվերադարձնելու մասին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը Միացյալ Նահանգների վարչակազմին կոչ է արել աջակցել հայ ռազմագերիների ազատ արձակմանը, որոնք պատերազմից 100 օր անց անօրինական պահվում են Ադրբեջանում:

«Մենք պետք է աջակցենք հայ ժողովրդին ու նպաստենք Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը: Այն, ինչ անում է Ադրբեջանը, միջազգային օրենքի կոպիտ խախտում է: Մենք պետք է բարձրաձայնենք այդ մասին, ինչն ԱՄՆ նախկին վարչակազմը չի արել»,-հայտարարել է սենատոր Բոբ Մենենդեսը:

Ամերիկացի սենատորի խոսքով՝ անհրաժեշտ է հետևել Մինսկի խմբի գործընթացին, ինչը դեռևս չի ավարտվել: Մենենդեսը կոչ է արել օգնել Հայաստանին և բոլոր գերիներին վերադարձնել հայրենիք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում