ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի ընդդիմությունը դադարեցնում է բողոքի գործողությունները

Վրաստանի ընդդիմությունը դադարեցնում է բողոքի գործողությունները

Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ դադարեցնում է բողոքի ակցիաները մինչև մարտի կեսը: Չեղյալ են հայտարարվել մոտ օրերս նախատեսված հանրահավաքներն ու ցույցերը: Նպատակն է ավարտին հասցնել իշխանությունների հետ սկսված քաղաքական երկխոսությունը՝ տեղեկացնում է euronews-ը:

«Այս որոշումը կառավարությանը հնարավորություն չի տա մեզ ներկայացնել իրադրության ապակայունացման մեղադրանքներ»,- հայտարարել են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները:

Երկուշաբթի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը պաշտոնական այցով ժամանել էր Թբիլիսի: Նրա միջնորդությամբ իշխանությունն ու ընդդիմությունը անցկացրին քաղաքական ճգնաժամը լուծելուն ուղղված բանակցությունների առաջին փուլը:

Այն երկրում բռնկվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո: Քաղաքական գործչին ազատ արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքի ակցիաները տարածվել են ամբողջ Վրաստանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում