ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը պատասխանել է ԵՄ և ԱՄՆ պատժամիջոցներին

Ռուսաստանը պատասխանել է ԵՄ և ԱՄՆ պատժամիջոցներին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ԱՄՆ-ին կոչ է արել կրակի հետ չխաղալ՝ հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանելով՝ հայտնում է Interfax-ը:

Ըստ պաշտոնական ներկայացուցչի՝ Վաշինգտոնը և Բրյուսելը հարձակում են սկսել Մոսկվայի դեմ՝ «Մոսկվային պատժելու» համար դիմելով թշնամական նոր քայլերի: ԱԳՆ խոսնակը պնդել է, որ Սպիտակ տունը հատուկ է ստեղծում արտաքին թշնամու կերպար, քանի որ խճճվել է ներքին խնդիրների մեջ:

«Ամերիկյան քաղաքականությունը զուրկ է տրամաբանությունից և իմաստից: Մոսկվան կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին, բայց դա պարտադիր չէ, որ համաչափ լինի»,- ասել է Զախարովան:

Երեքշաբթի՝ մարտի 2-ին, Եվրամիությունը, այնուհետև Միացյալ Նահանգները, հայտարարեցին ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու հետապնդումների պատճառով Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է Ռուսաստանի չորս, ԱՄՆ-ը՝ յոթ պաշտոնատար անձանց ու երեք հետազոտական ինստիտուտի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում