ԱԱրման Գալոյան

1992 թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ

1992 թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ

29 տարի առաջ այս օրը Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, և Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի առաջ բարձրացվեց հայոց եռագույնը:

1992 թ. հունվարի 23-ին իր 3035-րդ նիստի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ելնելով իր օրակարգից և գործող ընթացակարգի 59-րդ կետից, ուսումնասիրման և զեկույցի պատրաստման նպատակով, որոշեց Միավորված ազգերի կազմակերպության նոր անդամների ընդունման հանձնաժողովի քննարկմանը հանձնել Հայաստանի Հանրապետության դիմումը:

1992 թ. հունվարի 29-ին իր 3041-րդ նիստի ժամանակ Խորհուրդը քննարկեց Միավորված ազգերի կազմակերպության նոր անդամների ընդունման հանձնաժողովի զեկույցը Հայաստանի Հանրապետության դիմումի վերաբերյալ` Միավորված ազգերի կազմակերպությանը անդամակցության խնդրանքով:

Արդեն 1992 թ. մարտի 2-ին ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի նիստում որոշվեց՝ ընդունել Հայաստանի Հանրապետությանը ՄԱԿ-ի մեջ:

Ընդհանուր վեհաժողովի 82-րդ լիագումար նիստի A/RES/46/227 բանաձևը
2 մարտի 1992 թ.

Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՄԱԿ-ին

Ընդհանուր վեհաժողովը`

ստանալով 1992 թ. հունվարի 29-ի Անվտանգության խորհրդի հանձնարարությունը Հայաստանի Հանրապետությանը անդամագրել Միավորված ազգերի կազմակերպությանը,

քննելով Հայաստանի Հանրապետության դիմումը անդամակցելու մասին,

որոշում է` 

ընդունել Հայաստանի Հանրապետությանը Միավորված ազգերի կազմակերպության մեջ»,- նշված է ՄԱԿ-ի որոշման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում