Իսպանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրում Կիպրոսի դեսպանի հետ

Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ընդունել է Իսպանիայում Կիպրոսի դեսպան Էլենա Մինային։
ՀՀ դեսպանն իր կիպրոսցի գործընկերոջը հանգամանալից ծանոթացրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մանրամասների և հետևանքների, ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի հետ:









