Ալեսանդրո Նեստան որոշել է վերսկսել կարիերան

Ալեսանդրո Նեստան որոշել է վերսկսել կարիերան

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի, «Միլանի» ու «Լացիոյի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան որոշել է վերսկսել կարիերան:

38-ամյա իտալացին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել վերջերս մեծ պահանջարկ վայելող Հնդկաստանի առաջնության թիմերից մեկի հետ: Այսուհետև նա կպաշտպանի «Չենայ» ակումբի պատիվը:

Դեկտեմբերի 5-ին Նեստան կարող է նորամուտը նշել Հնդկաստանի սուպերլիգայում: «Չենայի» գլխավոր մարզիչն է Իտալիայի հավաքականի և «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին, իսկ թիմի կազմում խաղում են Էլանուի, Միքայել Սիլվեստրի, Էրիկ Ջեմբա-Ջեմբայի պես հայտնի ֆուտբոլիստներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում