ՆՆարեկ Սահակյան

Լիտվայի հայերի միությունը հայ ժողովրդին կոչ է անում միանալ կառուցողական գործընթացներին

Լիտվայի հայերի միությունը հայ ժողովրդին կոչ է անում միանալ կառուցողական գործընթացներին

Լիտվայի Հայերի Միությունը իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի պետականության համար այս օրհասական պահերին պետական մարմինների միասնությունը խաթարող, Հայաստանի Հանրապետության կառավարելիությանը վնասող գործընթացների կապակցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լիտվայի հայերի միության ղեկավար Արայիկ Թունյանը։

«Հայ ժողովրդին կոչ ենք անում միանալ ոչ թե ապակառուցողական և պետության հիմքերը խարխլող օրակարգերին, այլ ազգային և պետական ինստիտուտները միավորող, ստեղծարար ներուժը համախմբող կառուցողական գործընթացներին։ Պետական իշխանության ձևավորման հարցի լուծման միակ ողջամիտ և օրինական եղանակը ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով պետական ինստիտուտների ձևավորումն է։

Միասնություն և ողջախոհություն բոլորիս։

Հայտարարությունը բաց է Սփյուռքի մեր հայրենակիցների և կառույցների կողմից միանալու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում