ՄՄարիամ Մխիթարյան

Թեհրանը հերքում է Իսրայելի ներկայացրած մեղադրանքները

Թեհրանը հերքում է Իսրայելի ներկայացրած մեղադրանքները

Իրանի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է Թեհրանի մասնակցությունը Օմանի ծոցում իսրայելական նավի վրա հարձակմանը: ТАСС-ի տեղեկացմամաբ՝ այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

«Մենք ոչ միայն կտրականապես հերքում ենք մեղադրանքները, այլ նաև վերահսկում ենք Իրանի անվտանգության դեմ ուղղված՝ Իսրայելի բոլոր գործողությունները»,- ասել է նա: Դիվանագետը հավելել է, որ «տարածաշրջանում անկայունության և անապահովության հիմնական պատճառը Իսրայելի ռեժիմն է»:

Երկուշաբթի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է անցյալ շաբաթ Օմանի ծոցում հրեական պետական ​​Helios Ray նավի վրա հարձակման համար, տուժածներ չկան: Նրա խոսքով՝ «կասկած չկա, որ դա իրանական գործողություն էր»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում նա վստահեցրել է ամերիկյան առաջնորդին, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին ունենալ միջուկային զենք՝ «գործարքով կամ առանց գործարքի»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում