ՄՄարիամ Մխիթարյան

Քաշոգջիի սպանության վերաբերյալ ԱՄՆ հետախուզության զեկույցից երեք անուն է անհետացել

Քաշոգջիի սպանության վերաբերյալ ԱՄՆ հետախուզության զեկույցից երեք անուն է անհետացել

Լրագրող Ջամալ Քաշօգջիի սպանության վերաբերյալ ԱՄՆ հետախուզության զեկույցի հրապարակումից հետո պարզ է դարձել, որ հին վարկածը փոխարինվել է նորով, որից հանվել են ի սկզբանե միջադեպի մասնակից համարվող երեք անձի անունները՝ հայտնում է CNN-ը:

Ըստ հեռուստաալիքի՝ դրանք այն անձինք են, որոնք, իբր, «մասնակցել, հրամաններ են տվել կամ այլ կերպ են մասնակցել, կամ էլ պատասխանատու են Քաշոգջիի մահվան համար»:

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հրաժարվել է բացատրել, թե ինչու են այդ անունները ի սկզբանե եղել ցուցակում:

Ավելի վաղ նույն գրասենյակը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը անձամբ է հաստատել լրագրողի սպանությունը: Էր-Ռիադը մերժել է ԱՄՆ հետախուզության զեկույցի եզրակացությունները՝ նշելով, որ «այն ոչ ճիշտ տեղեկություններ է պարունակում»: Իսկ երկրի իշխանություններն արդեն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում