ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվան ու Դամասկոսը ԱՄՆ-ին մեղադրել են Սիրիայի տարածքում հարվածներ հասցնելու համար

Մոսկվան ու Դամասկոսը ԱՄՆ-ին մեղադրել են Սիրիայի տարածքում հարվածներ հասցնելու համար

ԱՄՆ-ը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիային և օկուպացնել երկրի տարածքը՝ ասված է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևի և Սիրիայի քաղաքային կառավարման ու շրջակա միջավայրի նախարար Հուսեյն Մահլյուֆի համատեղ հայտարարության մեջ՝ գրում է РИА Новости-ն:

«ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցնում ինքնիշխան սիրիական պետությանը և շարունակում է անօրինական կերպով գրավել նրա տարածքները: Միաժամանակ, Վաշինգտոնը չի փորձում վերականգնել անվտանգությունն ու բնականոն կյանքը իր հսկողության տակ գտնվող շրջաններում»,- ասված է հայտարարության մեջ:

Փետրվարի 26-ին Պենտագոնը հաղորդեց, որ ԱՄՆ-ը հարձակվել է սիրիա-իրաքյան սահմանին գտնվող մի քանի շենքերի վրա, որոնք, ըստ ամերիկյան կողմի, օգտագործում էին Իրանի աջակցությունը ստացող մի շարք խմբավորումներ: Պենտագոնը նշել է, որ այդ քայլով պատասխանել է վերջերս Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի վրա հարձակմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում