ԼԼիլիթ Գասպարյան

Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել Ստրանջայի մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել Ստրանջայի մրցաշարում

Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել բռնցքամարտի Ստրանջայի 72-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 30 երկրի շուրջ 220 բռնցքամարտիկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Եվրոպական բռնցքամարտի ամենահին մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել՝ 1 արծաթե, 3 բրոնզե: 91 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը հիանալի ելույթներ է ունեցել. նա 3 տպավորիչ հաղթանակ է տոնել և պարտվել միայն եզրափակչում:

Վճռորոշ մենամարտում Մանասյանը զիջել է մրցաշարը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ Ռադոսլավ Պանտալևին՝ դառնալով արծաթե մեդալակիր: 63 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը Չեխիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների դեմ հաղթական մենամարտերից հետո պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Պոպովին՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Ներսիսյանը (81 կգ) ևս երկու հաղթական մենամարտերից հետո պարտվել է կիսաեզրափակչում. զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Կոլսենիկովին՝ Ներսիսյանը բավարարվել է երրորդ մրցանակով:

+91 կգ քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանն էլ կիսաեզրափակչում պարտվել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Բախոդիր Յալոլովին, որը հետագայում դարձել է մրցաշարի չեմպիոն:

Հավելենք՝ Ստրանջայի ստուգատեսից հետո հայ բռնցքամարտիկները նախապատրաստվելու են Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարերին:

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկներից առայժմ օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում