ՄՄարիամ Մխիթարյան

Լարվածություն թուրք-իրանական հարաբերություններում

Լարվածություն թուրք-իրանական հարաբերություններում

Թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն է առաջացել։  Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսիին կանչել են արտգործնախարարություն և փոխանցել  բողոքի նոտա: Պատճառը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարությունն է, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության մի խումբ անդամներ՝ հայտնում է ermenihaber-ը:

Իրանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Սոյլուի նման հայտարարությունը և դատապարտել այն։

Ավելի վաղ Անկարայում էլ Իրանի դեսպան Մոհամմեդ Ֆերազմենդին էին կանչել  Թուրքիայի ԱԳՆ՝ Իրաքի հյուսիսում թուրքական բանակի հարձակումների վերաբերյալ Բաղդադում Իրանի դեսպանի արած հայտարարության համար: Թուրքիայի ԱԳՆ-ում ասել էին, որ «դեսպան Իրեջոմ Մասջիդին վերջին մարդն է, որը կարող է սովորեցնել Թուրքիային՝ հարգել Իրաքի սահմանները»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում