ՆՆարե Թադևոսյան

Արցախի ՆԳՆ-ն հերքում է երևանյան հանրահավաքին մասնակցելու մասին լուրերը

Արցախի ՆԳՆ-ն հերքում է երևանյան հանրահավաքին մասնակցելու մասին լուրերը

Մամուլում տարածվող տեղեկությունն առ այն, թե Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ջոկատները քաղաքացիական հագուստով տեղափոխվում են Երևան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու նպատակով, իրականությանը չի համապատասխանում։  

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Արցախի ներքին գործերի նախարարությունն ապաքաղաքականացված կառույց է, որի առաքելությունը երկրի ներքին անվտանգության ապահովումն է։ Նախարարությունն ընդգրկված չէ քաղաքական որևէ գործընթացում»,- ընդգծել է Թադևոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում