ՄՄարի Կոստանյան

Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են. ԱՀ նախագահի խոսնակը՝ երևանյան հանրահավաքներին Արցախից մասնակցության կեղծ լուրի մասին

Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են. ԱՀ նախագահի խոսնակը՝ երևանյան հանրահավաքներին Արցախից մասնակցության կեղծ լուրի մասին

Արցախի իշխանությունները անհանգստությամբ հետևում են Մայր Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին՝ ազգանպաստ և պետականամետ լուծում ակնկալելով:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

«Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի նախագահը որոշ միջնորդական ջանքեր է գործադրել իշխանությունների ու ԶՈՒ հրամանատարության միջև երկխոսության ապահովման նպատակով: Արցախի իշխանությունները, նախագահը և պետական մյուս հաստատությունները չեն կարող ներգրավված լինել որևէ այլ գործընթացում, մանավանդ՝ որևէ կողմի հանրահավաքներին մասնակցությունը կամ մարդկանց Մայր Հայաստան տեղափոխելուն օժանդակությունը: Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և խիստ դատապարտելի հատկապես այս լարված իրավիճակում»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում