ԼԼիլիթ Գասպարյան

Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կարող է տեղի ունենալ միայն հակամարտության համակողմանի կարգավորման միջոցով. ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ

Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կարող է տեղի ունենալ միայն հակամարտության համակողմանի կարգավորման միջոցով. ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ

Փետրվարի 24-26-ն առցանց տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն այսօր ելույթ է ունեցել կառույցի տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիայի եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստի ժամանակ:
 
«Խոսելով Ղարաբաղյան հակամարտության ավարտված լինելու մասին, Ադրբեջանի պատվիրակության իմ գործընկերը սխալվում է:  Հակամարտությունը բռնի ուժով լուծելու փորձը, որը Հելսինկյան եզրափակիչ ակտի աղաղակող խախտում է, կարող է դառնալ վտանգավոր նախադեպ ԵԱՀԿ տարածաշրջանի համար և խարխլել ԵԱՀԿ ամբողջ անվտանգային ճարտարապետությունը:

Տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը կարող է տեղի ունենալ միայն հակամարտության համակողմանի կարգավորման միջոցով, ինչը ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, ովքեր արդեն խոսել են այս մասին և հատկապես ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդին: Վերջինս իր երեկվա խոսքում նշել է, որ թեև հրադարարի մասին հայտարարությամբ ավարտվել են ռազմական գործողությունները, երկարաժամկետ առումով հակամարտությունը կարգավորված չէ:

Մենք գնահատում ենք ԵԱՀԿ գործող նախագահության ամուր դիրքորոշումը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն Արցախի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է շարունակելու աշխատանքները՝ ուղղված հակամարտության համակողմանի կարգավորմանը»,- իր ելույթում նշել է Հռիփսիմե Գրիգորյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում