ՄՄարիամ Մխիթարյան

Իրանցի լրագրողը զայրացրել է Ալիևին ահաբեկիչների մասին հարցով

Իրանցի լրագրողը զայրացրել է Ալիևին ահաբեկիչների մասին հարցով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ասուլիսի ժամանակ IRNA պետական ​​գործակալության իրանցի լրագրողն անակնկալի է բերել նրան՝ հարցնելով Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչների մասնակցության մասին՝ տեղեկացնում է infoteka24-ն:

Չնայած Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունը հաստատող ապացույցներին, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների կողմից այդ փաստի հաստատմանն ու ահաբեկիչների վկայություններին, Ալիևը շարունակել է հերքել ահաբեկիչների ներկայության փաստը:

«Ոչ մի ապացույց չկա, որ այստեղ ահաբեկիչներ են եղել: Դուք չկարողացաք ներկայացնել որոշակի փաստաթղթեր: Դրա համար ոչ մի ապացույց չկա: Ցավալի է, որ բարեկամ երկրի լրագրողը նման հարց է տալիս»,- ասել է Ալիևը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում