ՄՄարիամ Մխիթարյան

Լուկաշենկոն հայտարարել է, որ իր որդիներից ոչ մեկը Բելառուսի նախագահ չի լինի

Լուկաշենկոն հայտարարել է, որ իր որդիներից ոչ մեկը Բելառուսի նախագահ չի լինի

45-ամյա Վիկտոր Լուկաշենկոն՝ Բելառուսի նախագահի ավագ որդին, Օլիմպիական ժողովի կողմից ընտրվել է Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնում՝ հաղորդում է БелТА պետական ​​լրատվական գործակալությունը:

2019 թվականից Վիկտոր Լուկաշենկոն զբաղեցնում է ԱՕԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնը: 1997 թվականից կազմակերպության նախագահն էր Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:

Մեկնաբանելով Բելառուսում հորից որդուն իշխանության հնարավոր փոխանցման մասին լուրերը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Մեր ընտանիքում դա երբեք չի քննարկվել, որովհետև ինձանից հետո իմ ոչ մի երեխա չի լինի Բելառուսի նախագահ»:

Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտել է, որ Վիկտորը ԱՕԿ-ի նախագահ ընտրվելուց հետո կազատվի Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնից: Վիկտոր Լուկաշենկոն նաև Բելառուսի Անվտանգության խորհրդի անդամ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում