ԼԼիլիթ Սեդրակյան

Դատախազությունն ուսումնասիրում է ԳՇ-ի երեկ տարածած հայտարարությունը. Գոռ Աբրահամյան

Դատախազությունն ուսումնասիրում է ԳՇ-ի երեկ տարածած հայտարարությունը. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գլխավոր շտաբի երեկ տարածած հայտարարությունը: «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քրեական վարույթ դրա կապակցությամբ դեռևս չկա, այդ հայտարարությունը ուսումնասիրվում է, դրա և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ակնդետ ուշադրության ներքո են, և քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցկազմի հատկանիշ պարունակող կոնկրետ գործողությունների տարրեր ի հայտ բերելու պարագայում պարտադիր հետևելու է քրեաիրավական արձագանքը»,- նշել է Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում