ՄՄարիամ Մխիթարյան

Թբիլիսիում մեկնարկել է ընդդիմության բողոքի երթը

Թբիլիսիում մեկնարկել է ընդդիմության բողոքի երթը

Այսօր Թբիլիսիում մեկնարկել է ընդդիմության երթը՝ գրում է aliq-ը: Ցուցարարները Վրաստանի իշխանություններից պահանջում են ազատ արձակել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություն: Ակցիայի մասնակիցները ֆիլհարմոնայի շենքի մոտից շարժվում են դեպի խորհրդարան, ապա կառավարության շենք, որտեղից էլ կհնչեցնեն իրենց պահանջները:

Հայտնի է, որ ակցիային միանալու են ընդդիմադիրներ երկրի տարբեր շրջաններից:

Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էլ հայտարարել է, թե սատարում է ընդդիմությանը և հայրենիք կվերադառնա, երբ դրա անհրաժեշտությունը լինի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում