ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիա-Իրաք սահմանին գտնվող խմբավորումներին

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիա-Իրաք սահմանին գտնվող խմբավորումներին

Պենտագոնը հաստատել է ամերիկյան զինուժի հարվածները Սիրիայի տարածքում: Թիրախում եղել են Իրաքի հետ սահմանում տեղայակված Իրանի աջակցությունը վայելող խմբավորումները: Հարձակման արդյունքում ոչնչացվել է մի քանի շենք, կան զոհեր՝ հայտնում է Reuters-ը:

Ըստ ամերիկյան կողմի՝ հարվածը պատասխան քայլ է եղել Իրաքում ԱՄՆ-ի ու կոալիցիայի ուժերի վրա հարձակումներին: «Այս գործողությամբ նախագահ Բայդենը հստակ ուղերձ է հղում, որ պաշտպանելու է ԱՄՆ-ի և կոալիցիայի զորքերին»՝ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Սիրիան սահմանային շրջաններին ուղղված հարվածներն անվանել է «ամերիկյան ագրեսիա»:

FOX News-ն էլ ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսակին ժամանակին քննադատել էր նախկին նախագահ, հանրապետական դոնալդ Թրամփին նույն գործողությունների համար:

2017-ի ավիահարվածներից հետո Փսակին Twitter-ում կասկածի տակ էր առել հարձակումների օրինականությունը և շեշտել, որ Սիրիան ինքնիշխան պետություն է, նույնիսկ եթե նախագահ Բաշար ալ-Ասադը «դաժան բռնապետ» է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում