Բերդի տարածաշրջանում հոսանքի մատակարարումը վերականգնվել է

Բերդի տարածաշրջանում հոսանքի մատակարարումը վերականգնվել է

Ձյան պատճառով նոյեմբերի 1-ի երեկոյան մի քանի ժամով դադարեցվել էր երթևեկությունը Դիլիջանի լեռնանցքում՝ խոշոր բեռնատար մեքենաների առաջացրած խցանման պատճառով: Տեղումները դադարելուց հետո Դիլիջանի ճանապարհները սպասարկող «Հաղարծին» ընկերության ճանապարհաշինարարների, ԱԻՆ-ի և ՃՈ-ի իրականացրած աշխատանքների արդյունքում երթևեկությունը Դիլիջանի լեռնանցքում ամբողջությամբ վերականգնվել էր։ Ձյունը վնասել էր նաև մարզի Դիլիջան-Բերդ տարածաշրջանը սնուցող Էլետրամատակարարման համակարգը՝ առանց հոսանքի թողնելով հազարավոր սպառողների: Տավուշի մարզում ամենաձյունառատ օրը հենց Դիլիջանում էր: Թաց ձյան ծանրությունից ծառերի ճյուղեր են կոտրվել և՛ քաղաքի տարածքում, և՛ միջպետական ճանապարհին: Էլետրամատակարարման հոսանքագծերում վթարի հետևանքով հոսանքազրկվել էին քաղաքը և մերձակա գյուղերը, օրվա ընթացքում էլետրամատակարարումը վերականգնվել է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում