Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ բոլոր կողմերին կոչ անելով ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության հանգեցնող քայլերից։
«Շարունակում ենք սատարել Հայաստանի ժողովրդավարությանը և ինքնիշխանությանը։ Կոչ ենք անում բոլոր կողմերին իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով՝ հարգելով օրենքի գերակայությունը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն

Բաժիններ
Դիտումներ406









