ՆՆարեկ Սահակյան

Սուսաննա Գաբոյանը՝ ՀՀ շախմատի 2021թ. առաջնության չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը՝ ՀՀ շախմատի 2021թ. առաջնության չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի կանանց 76-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մասնակիցներն ավարտեցին մրցապայքարը:

Վերջին՝ 9-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Վերոնիկա Խաչատրյանին և, շրջանցելով Մարիա Գևորգյանին, 6.5 միավորով դարձավ Հայաստանի չեմպիոն:

Վերջին տուրից առաջ առաջին տեղում գտնվող Մարիա Գևորգյանը սպիտակներով անսպասելի  պարտություն կրեց Սիրանուշ Ղուկասյանից և 6 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը:  Երկրորդ տեղը գրաված Մարիամ Մկրտչյանը ևս հավաքեց 6 միավոր:

4-10 տեղերն զբաղեցին հետևյալ շախմատիստուհիները՝  Սիրանուշ Ղուկասյան՝ 5, Աստղիկ Հակոբյան՝ 4,5, Վերոնիկա Խաչատրյան՝ 4.5, Նարե Առաքելյան՝ 4, Մարիամ Ավետիսյան՝ 3,5, Աննա Խաչատրյան՝ 3, Արփինե Գրիգորյան՝ 2 միավոր։


 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում