Լավաշը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Լավաշը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

ՀՀ Մշակույթի նախարարությունը հայկական լավաշ հացը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հայտ է ներկայացրել: Այն քննարկվելու է առաջիկա նստաշրջանում:

Հայաստանը 2006-ից միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային: Այս ցանկում ներառված են «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը», «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտերը:

Մշակութային դրսևորումների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայացրած որոշումները երբեմն տարաձայնություններ են առաջացնում հարևան երկրներում: Նման մի դեպք տեղի ունեցավ 2011-ին, երբ Թուրքիան գրանցեց «Քեշքեկ» ազգային և ծիսական ուտեսը: Մասնագետների պնդմամբ՝ այն հայկական հարիսայի տարատեսակներից մեկի՝ քաշիկայի ձևափոխված անվանումն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում