ԱԱրման Գալոյան

Պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում. ԱՀ նախագահ

Պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում. ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մտահոգված է ՀՀ-ում վերջին ներքաղաքական զարգացումներից:

«Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:

Այս պահին գտնվելով Երևանում՝ ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»,- գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում