ՆՆարեկ Սահակյան

Բռնցքամարտի Oլիմպիական վարկանշային մրցաշարը՝ հունիսին

Բռնցքամարտի Oլիմպիական վարկանշային մրցաշարը՝ հունիսին

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի հունիսի 4-8-ը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

Նշվում է, որ մրցավայրը հայտնի կդառնա մինչև մարտի 1-ը: Հնարավոր է՝ այն տեղի ունենա սկանդինավյան կամ բալթյան երկրներից մեկում:

Համաշխարհային ընտրական մրցաշարը չի կայանա: Այս դեպքում որակավորումը որոշվելու է դասակարգման աղյուսակի գործակիցներով: Մանրամասների մասին կհայտարարվի ավելի ուշ:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների  համար հաշվի կառնվեն նախորդ Օլիմպիական խաղերի, եվրոպական և համաշխարհային մրցաշարերի արդյունքները:

Հավելենք, որ Լոնդոնում անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով դադարեցված  Եվրոպայի ընտրական՝ վարկանշային մրցաշարում մեր թիմի հաշվին, այնուամենայնիվ, հաջողվեց գրանցել մեկ Օլիմպիական ուղեգիր: Այդ պատվին արժանացավ կիսաեզրափակիչ մտած Կորյուն Սողոմոնյանը (52 կգ):

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում