Բոտուլիզմի դեպք՝ մահվան ելքով

Բոտուլիզմի դեպք՝ մահվան ելքով

Երևանում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով, որից մեկը մահվան ելքով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված մանր պղպեղի օգտագործումն է եղել: Ընտանիքի 4 անդամներ պահածոյացված սնունդն օգտագործել են հոկտեմբերի 26-ին: Ուտելուց 24 ժամ անց առաջին հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ, մյուսների մոտ ախտանշաններն ի հայտ են եկել 3 օր անց: Կիրակի առաջին հիվանդի վիճակը վատացել է, «Շտապօգնության» մեքենայով նա տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ երեկ կեսօրին մահացել է: Մյուս հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում