ՄՄարիամ Մխիթարյան

Սենատոր Միթ Ռոմնիի կարծիքով՝ Թրամփը կհաղթի 2024 թ. ընտրություններում

Սենատոր Միթ Ռոմնիի կարծիքով՝ Թրամփը կհաղթի 2024 թ. ընտրություններում

Հանրապետականները Դոնալդ Թրամփին նորից կառաջադրեն որպես նախագահի թեկնածու 2024 թվականին, եթե նա որոշի մասնակցել ընտրություններին: Այս կարծիքը հայտնել է հանրապետական ​​սենատոր Միթ Ռոմնին (Յուտայից) The New York Times-ի հետ հարցազրույցում:

«Ես չգիտեմ՝ արդյոք նա կառաջադրվի՞ 2024 թվականի նախագահական ընտրություններում, բայց համոզված եմ, որ եթե որոշի դա անել, կհաղթի: Շատ բան կարող է պատահել մինչև 2024 թվականը, բայց դատելով ընթացիկ հարցումներից՝ Թրամփը կհաղթի զգալի առավելությամբ»,- ասել է Ռոմնին:

Սենատորը, չնայած Հանրապետական ​​կուսակցությանն իր անդամակցությանը, քննադատել է Թրամփին հունվարի 6-ի իրադարձությունների համար, երբ նախկին նախագահի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում