Հայկական հեռուստաընկերություններն անցնում են թվային հեռարձակման

Հայկական հեռուստաընկերություններն անցնում են թվային հեռարձակման

Տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարի ու հեռուստաընկերությունների տնօրենների մասնակցությամբ իրականացվեց թվային ազդանշանի փորձարկում:

Նոր ձևաչափն ապահովում է հեռարձակման բարձր որակ, ընձեռում ինտերակտիվ դիտման հնարավորություն: Եվրոպական որոշ երկրներում թվայնացումը սկսվել է դեռ 15 տարի առաջ: Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ Հայաստանն այս գործում առաջ է անցել տարածաշրջանի երկրների մեծ մասից:

Անալոգային հեռարձակումը որոշ ժամանակ կպահպանվի նաև թվայնացումից հետո: Բնակչության անապահով խավին օժանդակելու նպատակով կիրականացվի սոցիալական ծրագիր: Թվայինի անցնելու գումարային տարբերությունը կվճարի Տրանսպորտի և կապի նախարարությունը: Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու` 2009-ից շարունակվող գործընթացն արժե գրեթե 7 մլրդ դրամ: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում