Լևոն Գալստյանը նշանակվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ

Լևոն Գալստյանը նշանակվեց  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի ՆԿ-186-Ա կարգադրությամբ uտեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը` ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Լևոն Գալստյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով:

Լևոն Գալստյանը ծնվել է 1963թ. Երևանում:

Սովորել է Երևանի Մ. Գորկու անվան 4 միջնակարգ դպրոցում:

1990թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1995-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ ժողովրդական բանահյուսության գծով:

1987-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ ժողստեղծագործության և կուլտմասսայական աշխատանքների հանրապետական գիտամեթոդական կենտրոնում՝ որպես բանահյուսության բաժնի գիտաշխատող, այնուհետև՝ կենտրոնի գիտական քարտուղար:

1991 թ. աշխատանքի է անցել ՀՀ hեռուստառադիոպետկոմի գիտահանրամատչելի և ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագիր

1992 թ. նշանակվել է ՀՀ hեռուստառադիոպետկոմի «Արտավազդ» ստեղծագործական միավորման փոխտնօրեն՝ զբաղվելով երբեմնի հեռուստաթատրոնի ավանդույթների վերականգնման աշխատանքներով:

1992-1997 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, համակարգող բաժնի վարիչ, այնուհետև՝ գիտամշակութային ծրագրերի գծով տնօրենի խորհրդական:

1997-1998 թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնում՝ հանրակրթության գծով:

1998-2004 թթ. եղել է ՀՀ լեզվի պետական տեսչության պետ:

2002 թ. կազմել է «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը»:

2004 թ. աշխատանքի է անցել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական, այնուհետև նշանակվել է Հանրային ռադիոընկերության գլխավոր պրոդյուսեր: Հիմնել է «Թղթապանակ N» “Армения- наш дом’’ («Հայաստանը մեր տունն է»), «Լուրջ ռադիո» երգիծական ծրագիրը և «Խոսենք հայերեն» հաղորդաշարը:

2006 թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության «Երևան» ստուդիայի ղեկավար՝ այս պաշտոնում աշխատելով մինչև 2012 թ.:

2012 թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի, իսկ 2013 թ.՝ Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագրի պաշտոնում, ապա աշխատել` որպես եթերի և կրկնօրինակումների պատասխանատու խմբագիր-թարգմանիչ:

2008 թ-ից դասավանդել է Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության բաժնում: Մինչ այդ դասավանդել է նաև Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում և Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում:

2013թ-ից Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչն է, դոցենտ: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում