Սիրված դերասանուհի Էվելինա Շահիրյանը տոնում է հոբելյանը

Սիրված դերասանուհի Էվելինա Շահիրյանը տոնում է հոբելյանը

Կինոյի և թատրոնի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը տոնում է ծննդյան 75-րդ հոբելյանը: Նոյեմբերի 3-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում յուրատիպ հանդիպում կկազմակերպվի սիրված դերասանուհու արվեստի երկրպագուների և գործընկերների համար:

Հանդիպման վայրը պատահական չի ընտրված. 1969 թվականից սկսած Էվելինա Շահիրյանը հավատարմորեն ծառայել և իր գործունեությունը ծավալել է հենց այս թատրոնում:

Հոբելյանական միջոցառումը լավ առիթ կընձեռի բեմից ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու, հիշելու և վերհիշելու փաստեր ու ակնթարթներ դերասանուհու գործունեության վերաբերյալ, որոնք ջերմ են ու սիրելի, հին և նոր միաժամանակ:   

Միջոցառման ընթացքում համերգային կատարումներով ելույթ կունենան Ֆորշը, Հայկոն, Էմմա Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը և այլ երգիչներ: Հոբելյանական միջոցառումը կվարեն էվելինա Շահիրյանի դուստրն ու թոռը` դերասանուհի Նաիրա Շահիրյանը և հաղորդավար Արման Մարգարյանը:

Բեմում միասին կլինեն հոբելյար դերասանուհու բոլոր թոռները և ծոռը: 

Էվելինա Շահիրյանը մարմնավորել է ավելի քան 60 սիրված դերեր ներկայացումներում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում խաղացել է շուրջ 150 պիեսներում, նկարահանվել տասնյակ ֆիլմերում` այդ թվում «Կտոր մը երկինք», «Կարինե», «Մորգանի խնամին», «Սպանված աղավնի», «Արտիստը», «Խաչագողի հիշատակարանը» և այլն:

Էվելինա Շահիրյանը 2003 թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, «Արտավազդ» մրցանակակիր է, «Մովսես Խորենացի», «Հակոբ Մեղապարտ», ՀՀ ԱԺ և Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում