ԱԱրևիկ Աբելյան

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի և Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում:

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ դեսպանի պաշտոնավարման մեկնարկը Հայաստանում համընկել է հետպատերազմական շրջանի հետ: Անդրադարձ կատարելով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ խորհրդարանի խոսնակը նշել է, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմը օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց:

Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ պաշտոնական Մինսկը այս հարցի կապակցությամբ կունենա իր միանշանակ տեսակետը և կփորձի նպաստել ռազմագերիների շուտափույթ վերադարձին:

Դեսպան Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման: Նա կարևորել է Արցախում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը և հավաստիացրել, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջև փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում