ԱԱրման Գալոյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Ճապոնիայի ազգային տոնի՝ Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Հայ և ճապոնացի բարեկամ ժողովուրդների միջև հաստատված ջերմ հարաբերությունները շարունակ նպաստում են մեր երկրների համագործակցության ամրապնդմանը։ Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարաբերություններին բնորոշ են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխադարձ հարգանքը և փոխվստահությունը: Մենք հետամուտ ենք Ճապոնիայի հետ էլ ավելի ամուր հարաբերությունների կառուցմանը և երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը։ Հայաստանը և Ճապոնիան նրբանկատ են միմյանց համար զգայուն խնդիրների առնչությամբ և արդյունավետորեն համագործակցում են միջազգային հարթակներում:

Վստահ եմ, որ հաղթահարելով COVID-19 համաճարակի արդյունքում ստեղծված դժվարությունները՝ Ճապոնիայի բարեկամ ժողովուրդը կշարունակի իր հաստատուն ընթացքը ներդաշնակ հասարակության կառուցման գործում:

Թույլ տվեք հայտնել երախտագիտությունս Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող առողջապահական և տնտեսական աջակցության, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հատկացված մարդասիրական օգնության համար։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում