ՄՄերի Եգորյան

Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում և Շրի Լանկայում դեսպանի պաշտոնից

Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Հնդկաստանում, Բանգլադեշում, Նեպալում և Շրի Լանկայում դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արմեն Մարտիրոսյանին Հնդկաստանի Հանրապետությունում, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն Մարտիրոսյանին հետ կանչել Հնդկաստանի Հանրապետությունում, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում