Բաց և էժան երկինք. Քաղավիացիայի հուսադրող հեռանկարը

Բաց և էժան երկինք. Քաղավիացիայի հուսադրող հեռանկարը

Օրերս սենսացիայի պես տարածվեց լուրը, թե ռուսաստանյան ավիաընկերություններից մեկը պատրաստվում է չվերթեր իրականացնել Գյումրիից Մոսկվա՝ ավիատոմսի արժեքը՝ սկսած 10-ը հազար դրամից։ Այդ կարգի գումարով հիմա Մոսկվա կարելի է հասնել բացառապես ավտոտրանսպորտով՝ շուրջ երկու օրվա ընթացքում։

Իրականում ցածր արժեքով ավիափոխադրումները վաղուց արդեն նորություն չեն աշխարհում։ Ուղղակի մեզ համար այս ամենը նոր է, այդ առումով՝ նաև արաձագանքը՝ օբյեկտիվ։ Պետք է նաև հստակ գիտակցել, որ ավիատոմսի էժանությունը պայմանավորվում է մի շարք սահմանափակումներով՝ կապված ուղեբեռի, սննդի և այլնի հետ։

Անցնող օրերին հայտնի դարձավ, որ հայաստանյան օդային փոխադրումների շուկա մի քանի նոր՝ համաշխարհային ընկերություններ մուտք կգործեն, ինչը հույս է տալիս, որ այս ոլորտում մենք գների զգալի նվազում կարձանագրենք։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում