ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան Ղրիմին զրկել է քաղցրահամ ջրից

Ուկրաինան Ղրիմին զրկել է քաղցրահամ ջրից

Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Վալդեմար Գերդտն անհանգստացած է Ուկրաինայի կողմից Ղրիմի ջրային շրջափակումից և որոշել է ստուգել՝ ​​արդյոք դա միջազգային օրենսդրության խախտում չէ՞: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Տարածքի քաղցրահամ ջրի մատակարարումը դադարեցնելը միջնադարյան պաշարման մի տեսակ է: Բունդեսթագում պետք է քննել, թե ինչ սկզբունքներով է Ուկրաինան որոշում կայացրել քաղցրահամ ջրից զրկել Ղրիմը, մինչդեռ Գերմանիան միլիոնավոր եվրոներ է ներդնում Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացների զարգացման համար»,- ասել է Գերդտը:

Գերմանացի պատգամավորը համոզված է, որ «ժողովրդավարական ու հանդուրժող արևմտյան հասարակությունը» չպետք է լռի տարածաշրջանի բնակչությանը խմելու ջրից զրկելու որոշման հարցում:

Իսկ Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը որոշել է քրեական գործ հարուցել թերակղզու ջրային շրջափակման կազմակերպիչների նկատմամբ` այն համարելով ցեղասպանություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում