ԱԱրսեն Մկրտչյան

ԲԴԽ-ն այսօր կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը

ԲԴԽ-ն այսօր կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկով խորհուրդն այսօր կարող է քննարկել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու՝ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը իր դիմումի հիմքում դրել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը, որը, Կարինե Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է դատական օրենսգրքով։

Ջհանգիրյանն ավելի վաղ անդրադարձել էր հարցին՝ պարզաբանելով, որ օրենքի այդ արգելքը միայն իրավաբան-անդամների վրա է տարածվում, գիտնական-անդամների համար սահմանափակում օրենքը չի նախատեսում:

Եթե դատավորի դիմումի քննարկման արդյունքում կայացվի որոշում, որը բաց կլինի հրապարակման համար, ԲԴԽ-ն  կտրամադրի հավելյալ տեղեկատվություն՝ «Լուրեր»-ին փոխանցել է ԲԴԽ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում