ԱԱրման Գալոյան

Արա Սաղաթելյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց

Արա Սաղաթելյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ միջնորդությունը:

Հիշեցնենք՝ Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և քաղաքացի Արամ Սարգսյանը ձերբակալվել և մեղադրվում են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է, Մհեր Ավագյանը՝ ազատ արձակվել, իսկ Կարեն Բեքարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում