ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ժամանել է Սոֆիա

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ժամանել է Սոֆիա

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ժամանել է Սոֆիա, որտեղ կմասնակցի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Վահան Ադիլխանյանի գլխավորած հավաքականն արդեն առաջին մարզումն է անցկացրել Բուլղարիայում: Փետրվարի 22-ին տեղի կունենա առաջնության վիճակահանությունը:

Հիշեցնենք, որ տարվա առաջին ստուգատեսին կմասնակցեն 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աղջիկների մրցաշարում հանդես կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում