ՎՎարդուհի Բալյան

Հիմնադիր համագումարն է անցկացրել «Արդար Հայաստան» կուսակցությունը

Հիմնադիր համագումարն է անցկացրել «Արդար Հայաստան» կուսակցությունը

Պատմական օրվա հնարավորությունը բաց չթողնելով՝ այսօր՝ Ղարաբաղյան շարժման 33-րդ տարեդարձին, հիմնադիր համագումարն է անցկացրել «Արդար Հայաստան» կուսակցությունը:

Հիմնադիր Նորայր Նորիկյանն ասել է, որ փորձում են նոր շունչ հաղորդել քաղաքական համակարգին, քանի որ եղած կուսակցությունները, ըստ նրա՝ չեն վայելում ժողովրդի վստահությունը: Ստեղծվել է մի իրավիճակ, որ հրապարակում հայտնված ուժերից շատերը որևէ շանս չունեն, և որ նրանց կողմից գեներացվող օրակարգը չի ստանում հանրության աջակցությունը:

Քաղաքական այդ խավը, ըստ Նորիկյանի, կորցրել է բարեկեցիկ պետություն կառուցելու հնարավորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում