ԳԳևորգ Թոսունյան

Իշխանությունը պետք է անցնցում հեռանա. Ծառուկյան

Իշխանությունը պետք է անցնցում հեռանա. Ծառուկյան

Այսօր մեր երկիրը ծանր վիճակում է՝ տնտեսական ճգնաժամ, համավարակ, պատերազմ, զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ: Արդեն չորրորդ ամիսն է՝ ծնողները տեղեկություն չունեն իրենց երեխաներից, դա գժվելու բան է... նրանց պետք է ուշադրության կենտրոնում պահել: Այդ մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:  

«2020-ի հունիսի 5-ին ես ասեցի, որ անդունդի եզրին ենք, և Կառավարությունն անփորձ է և պետք է հրաժարական տա, եթե ոչինչ չանենք, կկրոցնենք Արցախը: Եթե քայլ կատարեին, պատերազմ չէր լինի»,- ընդգծեց նա: 

Ծառուկյանի խոսքով՝ այս իշխանությունը պետք է անցնցում հեռանա, պետք է ձևավորվի նոր կառավարություն, որը կլուծի ժողովրդի խնդիրները: 

«Այսօր պետք է մարդկանց խնդիրները կարգավորվեն, որպեսզի մարդիկ ոչ թե բարեկեցիկ ապրեն, այլ գոնե գոյատևեն: 

Ամեն ինչ լավ է լինելու, միայն թե ամեն ինչ մի քիչ ուշանում է»,- ասաց ԲՀԿ ղեկավարը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում