ՆՆարե Թադևոսյան

Առաջիկայում գումարվելու է համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում. Ի. Սաղաթելյան

Առաջիկայում գումարվելու է համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում. Ի. Սաղաթելյան

Մենք ծանոթ ենք ձեր տրամադրություններին, ձեր քննադատություններին առ այն, որ մինչև այսօր իշխանությունը շարունակում է մնալ: Սակայն մենք ունենք պատասխանատվություն և երբեք չենք տանելու ձեզ արկածախնդրության, այլ միասնական պայքարի արդյունքում հեռացնելու ենք այս իշխանությանը և կառուցենք մեր երազած Հայաստանը: Այդ մասին «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ առաջիկայում գումարվելու է համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում, որի մեկնարկը, ըստ նրա, տրվում է հիմա:

«Այդ ֆորումով սկիզբ է դրվելու Հայաստանի վերելքի ծրագրին: Այդ հարթակում մեկտեղվելու են ռեսուրսներ, ծրագրեր, ձևակերպվելու է  նոր օրակարգ՝ վերածննդի ծրագիր, ուստի բոլորի կարծիքները կարևոր են մեզ համար»,- ընդգծեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում