ՄՄարի Կոստանյան

ԱՀ նախագահն ու պաշտոնատար այլ անձինք մասնակցել են Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին

ԱՀ նախագահն ու պաշտոնատար այլ անձինք մասնակցել են Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին

Արցախի կառավարության Ֆեյսբուքի էջում լուսանկարներ են հրապարակվել այսօր տեղի ունեցած երթից, որը նվիրված է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին:

Երթին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի Հանրապետության պետնախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Քայլերթը մեկնարկել է Ստեփանակերտի Վերածծնդի հրապարակից դեպի Եղբայրական հուշահամալիր: Երթի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմի նահատակների անմահ հիշատակին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում