ՆՆարե Թադևոսյան

ԱԻՊԾ տնօրենը Արցախում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է աճյունների որոնողական աշխատանքների ընթացքը

ԱԻՊԾ տնօրենը Արցախում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է աճյունների որոնողական աշխատանքների ընթացքը

ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ներկայացուցիչներին։

 

Քննարկման հիմնական թեման որոնողական աշխատանքներն էին և սակրավորական ջոկատների կողմից ամենօրյա ռեժիմով կատարվող ականազերծման աշխատանքները:
 
Սակրավորները, ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ իրականացնելուց բացի, դպրոցներում անց են կացնում նաև իրազեկման դասընթացներ։

 

Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչները պատրաստակումություն են հայտնել համակարգել այդ գործունեությունը և ռիսկերի մասին առավել անվտանգ վարքագծի դասընթացներ անցկացնել ոչ միայն ուսումնական հաստատություններում, այլև մյուս քաղաքացիական անձանց համար, ովքեր ապրում են այն բնակավայրերում, որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել:

 

Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ԿՄԽԿ ներկայացուցիչներին աջակցության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում