ՄՄերի Եգորյան

Իրանում ՀՀ դեսպանը ԻԻՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունները

Իրանում ՀՀ դեսպանը ԻԻՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունները

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Ճապոնիայի դեսպան Քազութոշի Այքավային՝ հայտնում են դեսպանությունից:

 

Դեսպանները տեղեկություններ են փոխանակել ԻԻՀ-ում իրենց առաքելությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունների կապակցությամբ։

 

Անդրադարձ է եղել ՀՀ-ԻԻՀ և Ճապոնիա-ԻԻՀ հարաբերություններին և դրանց զարգացման միտումներին։
 

Ճապոնիայի դեսպանը ՀՀ դեսպանին տեղեկացրել է Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հումանիտար օգնություն հատկացնելու մասին, ինչի կապակցությամբ ՀՀ դեսպանը հայտնել է իր երախտագիտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում