ՀՀովհաննես Վարդանյան

«Ռոման» առաջին խաղում հաղթեց «Բրագային»․ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը

«Ռոման» առաջին խաղում հաղթեց «Բրագային»․ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս առավելության հասավ «Բրագայի» նկատմամբ։ Պաուլո Ֆոնսեկայի սաներն առաջին խաղում հաղթեցին 2-0 հաշվով։

Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն։ Խաղավերջում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Բորխա Մայորալը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը։ 

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին` Հռոմում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում