Հայ ռեժիսորների ֆիլմերը մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կազմակերպված փառատոնին

Հայ ռեժիսորների ֆիլմերը մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կազմակերպված փառատոնին

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կազմակերպվել է հոգևոր բովանդակություն ունեցող ֆիլմերի փառատոն: Շուրջ 7 տասնյակ ֆիլմերի շարքին ներկայացվել են նաև հայ ռեժիսորների աշխատանքներ, որոնք արժանացել են ժյուրիի ու հանդիսատեսի բարձր գնահատականին:

Ֆիլմեր են ներկայացվել Արգենտինայից, Կորեայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսից ու Ռուսաստանից: 400  ֆիլմերից փառատոնին մասնակցելու համար ընտրվել է 70-ը: 

Ներկայացված ֆիլմներից մեկի հեղինակը Սանկտ Պետերբուրգում Հանրային հեռուստաընկերության թղթակիցն է: Գոհար Մարտիրոսյանի ֆիլմը պատմում է ռուսական պատմության մեջ Լազարյանների տոհմի մեծ ներդրման ու դերակատարման մասին:

Ռեժիսոր Վահե Գևորգյանցը ներկայացրեց երկու ֆիլմ՝ արժանանալով փառատոնի պատվոգրի: Ցուցադրվեց նաև Կարեն Թովմասյանի «Մի նամակի պատմություն» ֆիլմը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում