ՆՆարե Թադևոսյան

Ամփոփվել է հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը

Ամփոփվել է հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրն ունի երեք տարվա շարունակականություն: Այն ուղղված է լարային և փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական-լարային (թառ, քանոն, քամանչա, ուդ) նվագարանների պատրաստման գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրի շրջանակում փորձառու վարպետ նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ Սադոևները նվագարանագործության խմբերից մեկում աշակերտներին ուսուցանել են լարային նվագարանների պատրաստման, վնասված մասերի վերանորոգման և վերականգնման հմտություններ, ինչպես նաև տվյալ ընտանիքի նվագարանին անհրաժեշտ բնական հումքի տեսակների փայտամշակման գաղտնիքները, փայտի չորացման և առանձին դետալների պատրաստման գործընթացը (դուդուկի, շվիի, զուռնայի ղամիշներ, պիպիչներ և այլն): Աշակերտների մյուս խմբում ուսուցանվել են քանոնի, քամանչայի և թառի համեմատաբար պարզ մասերի, գործիքի կմախքների և առանձին դետալների (միդիատորներ, հենակներ, ականջներ) պատրաստման, նվագարանների վերանորոգման հմտություններ:

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը կարևորվում է ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառներից մեկի՝ ազգային նվագարանագործության կենսունակության ապահովմամբ, ինչպես նաև այդ արվեստի գիտելիքների ու հմտությունների բնականոն փոխանցման խթանմամբ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում