ԱԱրսեն Մկրտչյան

Երևանում կկազմակերպվի իրանական արտադրանքի ցուցահանդես

Երևանում կկազմակերպվի իրանական արտադրանքի ցուցահանդես

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության ենթակայության ներքո գործող Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Համիդռեզա Ամոլիին և Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանին։

 

Զրուցակիցները քննարկել են 2021 թ․ Հայաստանում և Իրանում տնտեսական ցուցահանդեսներ կազմակերպելու խնդիրները, ինչի մասին նախնական պայմանավորվածություններ էին ձեռք բերվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ հունվարի 22-26-ը ԻԻՀ կատարած այցի ընթացքում։

 

Համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կազմակերպել Համիդռեզա Ամոլիի այցը Երևան՝ տեղում իրանական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման համար։

 

Համիդռեզա Ամոլին ՀՀ դեսպանին փոխանցել է Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի նորանշանակ ղեկավար Հասան Զամանիի հրավերը՝ այցելելու Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոն և քննարկելու հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման խնդիրները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում